Գլխավոր շտաբի պետը պետք է պատասխան տա, թե ինչու հետնահանջի հրաման տվեց, որ թուրքերն էլ եկան մեր երեխեքին կոտորեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:
Ինչպես արդեն նշել էինք, անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անում Էջմիածնի զորամասի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում զորամասի հրամանատարական կազմի հետ։ 81 օր է՝ որևէ տեղեկություն չունեն իրենց զինվորների մասին, որոնք նրանց խոսքով՝ անհետ կորել են Զանգելանի տարածքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը