Ազգի քանակը շատ քիչ է, ազգի քանակը կազմում է ժողովրդի մեջ 4-5 տոկոսից ոչ ավել։ Ասուլիսի ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, նշելով, որ ժողովրդի բնազդը սկսվում է երբ մոտիկից տեսնում է թուրքին, այդ ժամանակ սկսում է լայվ մտնել ու տունն այրել։
«Փարաքյարի ճանապարհին ոչխար են ծախում, այդ ոչխարները չգիտեն, որ իրենց բերել են վաճառելու, որ մորթեն, չեն հասկանում։ Երբ գալիս են, խոսում են տիրոջ հետ, փողը տալիս են, կապում, գցում են մեքենան, էլի չեն հասկանում։ Էդ ոչխարին որ տանում ու գցում են մեքենայի մեջ, մնացած ոչխարները շարունակում են խոտն ուտել, էլի չեն հասկանում։ Էդ ոչխարին որ տանում են, կոկորդը կտրում են, կոկորդը կտրելու պահին է հասկանում՝ ինչ է իր հետ կատարվում։ Բացարձակ նույն իրավիճակն է»,- որպես օրինակ ասաց նա։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, որ հունվարի 11-ին սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը՝ Գրիգորյանն ասաց. «Այսօր ռուսական ԶԼՄ-ները հաստատեցին, որ հունվարի 10-11-ին ստորագրվելու է Մեղրիով Նախիջանից մայր Ադրբեջան անցնող ճանապարհի հարցերի որոշումը։ Այդ ճանապարհով թույլ են տվել նաև ռուսները և պարսիկները անցկացնեն ապրանքներ։ Դա նշանակում է, որ շուտով Հայաստանից կմնա Երևանն իր արվարձաններով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը