07 01 2021

Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. ԱԻՊԾ․ News.am

Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. ԱԻՊԾ․ News.am

NEWS.am-ը գրում է․

«Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են՝ Հադրութի, Ֆիզուլիի եւ Թալիշ-Մատաղիս ուղղություններով։

«Աշխատանքները չեն դադարելու մինչեւ վերջնական համոզվենք՝ ոչ մի դի չկա»,- ասաց Հունան Թադեւոսյանը:

Նշենք, որ առ այսօր հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ