Անհետ կորած զինծառայողի ծնողներից Գեղամ Թադևոսյանը 20 օր առաջ համացանցում տեսել է հիվանդանոցում անգիտակից պառկած որդու լուսանկարը, սակայն որևէ բուժհաստատությունում չի գտնում տղային:
«Բուժհաստատություն դիմում ես, ասում է մենք անգիտակից չունենք, ով էլ կա ծնողով է։ Ես իմ որդուն ճանաչել եմ, ծնողից լավ ո՞վ է ճանաչում իր որդուն։ Գորիսից նկարել են բոլոր կոմայի մեջ գտնվող երեխաներին, ուղարկել են Երևան երեխային չենք գտնում։ Հիմա մեր երկրի առաջին դեմքին ենք հարցնում ո՞ւր ա մեր երեխեն»,-նշեց ծնող Գեղամ Թադևոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը