04 01 2021

Մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում․ մարզպետարան

Մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում․ մարզպետարան

Հունվարի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը այցելել են մարզի Շուռնուխ գյուղ: Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։  

«Ուշադրության կենտրոնում գյուղում ստեղծված իրավիճակն է ու հակառակ կողմին անցած 11 տների բնակիչների տեղավորման խնդիրը․ դրան ժամանակավոր լուծում տալու համար երեկ գյուղ տեղափոխվեց 2 տնակ (երեք սենյականոց), որը հատկացրել է «Վարարակն» ՓԲ ընկերության ղեկավարը: Բնակիչները տեղավորվել են նաև գյուղի չբնակեցված 4 տներում ու այլ տներում։

Միայն մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս բոլոր ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում, աշխատանքներ են տարվում նրանց կեցության հարցը լուծելու և ընտանիքներին ժամանակավորի փոխարեն հիմնական տներով ապահովելու ուղղությամբ, որի համար պետական հատկացում կլինի»,- ասված է հաղորդագրությունում։

Մարզպետարանից նաև տեղեկացնում են, որ մարզպետը հանդիպել և զրուցել է վարչական ղեկավարի, գյուղի բնակիչների հետ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ