Հայաստանում հունվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք, առողջացել է 554 քաղաքացի, մահացել՝ 5-ը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2807 է:
Մեկ օրում կատարվել է 1973 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 595876-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159738 դեպք, որոնցից 143355-ն` առողջացած, 2828-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12870 պացիենտ:
Նույն օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3513-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 902 է, ընդհանուր առողջացածներինը՝ 141 844, փաստացի բուժվողներինը՝ 13 548 (մեկ օրում նվազել է 333-ով): Մեկ օրում արվել է 3508 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 591 048 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը