30 12 2020

Դեկտեմբերի 31-ին Եռաբլուրում տեղի կունենա Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի հուղարկավորությունը

Դեկտեմբերի 31-ին Եռաբլուրում տեղի կունենա Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի հուղարկավորությունը

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 18:00-ին Բագրատունյաց 44/2 հասցեում գտնվող «Հավերժություն» սգո սրահում:

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 30-ին ժամը 18:00-ին Բագրատունյաց 44/2 հասցեում գտնվող «Հավերժություն» սգո սրահում տեղի կունենա Կարին Տոնոյանի որդու՝ Մենուա Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:

Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 31-ին ժամը 13:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Մենուա Հովհաննիսյանը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մասնակցել է և՛ Ապրիլյան քառօրյա պատերազմին, և՛ Արցախյան 44-օրյա պատերազմին։ Ցուցաբերած արիության համար 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մենուա Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով՝ շնորհելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ