29 12 2020

Շուռնուխի բնակիչները մինչև հունվարի 2-3-ը կարող են մնալ իրենց տներում. Գորիսի փոխքաղաքապետ․ Tert.am

Շուռնուխի բնակիչները մինչև հունվարի 2-3-ը կարող են մնալ իրենց տներում. Գորիսի փոխքաղաքապետ․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երաշխիքով՝ Գորիս-Կապան ճանապարհը բացվել է, բնակիչները մինչև հունվարի 2-3-ը մնալու են իրենց տներում, բանակցությունները կշարունակվեն հունվարի 2-ից հետո: Այս մասին Tert am-ին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

 

Նշենք, որ այսօր Շուռնուխ գյուղի բնակիչները փակել էին Գորիս-Կապան Մ2 մայրուղին, նրանց խոսքով՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիները և ժամանակ են տվել մինչև վաղն առավոտ տներն ազատել:

«Խոսքը 12 տան մասին է: Ադրբեջանիցներն ասել են, որ տարածքը ազատելու համար տեղյակ են պահել իշխանություններին, բայց ո՞ր իշխանություներին են տեղյակ պահել, այսպես էլ չկարողացանք պարզել, ոչ մեզ, ոչ բնակիչներին ոչ մի բան չի ասվել:

 

Ազգային անվտանգության ծառայությունը մեզ տեղյակ պահեց, որ բնակիչները կարող են հանգիստ ապրել իրենց բնակարաններում մինչև բանակցությունները շարունակվեն, հուսանք՝ ամեն բան լավ կլինի»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ