28 12 2020

Խաղաղապահները ստուգում են Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկությունը. ՌԴ ՊՆ

Խաղաղապահները ստուգում են Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկությունը. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը: ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության՝ երկուշաբթի հրապարակված տեղեկագրում:

 

ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

«Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգումներ է իրականացնում՝ կապված դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղում ավտոմատ զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկության հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ