27 12 2020

Արցախի ԱԻՊԾ-ն պարգևատրել է Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցներին

Արցախի ԱԻՊԾ-ն պարգևատրել է Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցներին

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել որում ասվում է.

«ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների:

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ԱԻ ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պետրոսյանը շնորհավորել է ռուս գործընկերներին և Կարեն Սարգսյանի հրամանագրով վերջիններիս հանձնել պարգևները:

Ակտիվ համագործակցության շրջանակներում փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին պարգևատրվել է ԱԻ ծառայության «Փառքի խաչ-Նոյ» մեդալով:

«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են՝
ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝
գնդապետ Վադիմ Գարշենը,
ավագ ենթասպա Դմիտրի Կվորցովը,
սերժանտ Եվգենի Սոպիլնյակը,
ավագ  սերժանտ  Խամզա Խամբաբաեվը,
սերժանտ  Ալեքսանդր Չերնովոլենկոն,
կրտեսր սերժանտ Ալեքսանդր Շոպավալովը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ