Նիկոլն այս ընթացքում ցույց է տվել, որ վարչական ռեսուրսի չարաշահման առումով «նախկինների արժանի ժառանգորդն է». ՀՅԴ անդամ
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․
Ֆբ-յան արմատական մերժումը մի պահ կտրեմ։ Վարչապետի աթոռին կպածն ասում է՝ եկեք խոսենք Արտահերթ ընտրություն անցկացնելու մասին։ Դավաճանի հետ խոսել-չխոսելը եթե մի կողմ ենք դնում (սա այլ հարց է), Արտահերթ ընտրություն կարելի է կազմակերպել Սահմանադրության 2 հոդվածի համաձայն՝ 149 և 151: Այս 2-ի դեպքում էլ պարտադիր մի պայման կա՝ գործող վարչապետը կամ հրաժարական է տալիս, կամ նրան անվստահություն են հայտնում։ Ելնելով հնչած առաջարկից կարելի է հաստատել, որ նիկոլը հաշտվել է իր հրաժարականի հետ։ Մնում է հստակեցնել հետագա քայլերը՝ ո՞վ է լինելու Արտահերթ ընտրություն կազմակերպող կառավարության ղեկավարը։ Ահա այստեղ է, որ պատկերացումները տարբեր են լինելու՝ նիկոլական խմբակը պնդելու է, որ նիկոլը պետք է մնա կառավարության ղեկավարի պաշտոնակատար, քանի որ իրենք են մեծամասնությունը։ Մինչդեռ հասարակության մեծամասնությունը գտնում է, որ պետք է վարչապետի պաշտոնում ընտրվի չեզոք, ընտրվելու ամբիցիա չունեցող գործիչ, որը պետք է կազմակերպի ընտրական գործընթացը։ Հիմնավորումն այն է, որ նիկոլն այս ընթացքում ցույց է տվել, որ վարչական ռեսուրսի չարաշահման առումով «նախկինների արժանի ժառանգորդն է»։ Նա նույնիսկ սգո երթը կազմակերպեց պետական ապարատին իջեցված հրահանգով։
Ամեն դեպքում կարծում եմ, որ մեր պետականության գոյությանը սպառնացող վտանգը նկատի ունենալով, կողմերը պետք է քննարկեն այս իրավիճակի հանգուցալուծման բոլոր հնարավոր տարբերակները։ Այլընտրանքը նիկոլի ու իր խմբակի անորոշ ժամանակով մնալն է, որի գինը կարող է լինել անկախության կորուստը և ժողովրդի անվտանգությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը