26 12 2020

Սևազգեստ կանանց թողել են առանց աշխատանքային տարածքի



Իշխանության կողմից սևազգեստ մայրերի նկատմամաբ հետապնդումները շարունակվում են: Նրանց դեմ դատական հայցերից հետո, հիմա էլ այլ միջոցների են դիմում՝ երկու օր առաջ պետական վարչական շենքից առանց զգուշացնելու սևազգեստ կանանց հանել են դուրս, ովքեր այնտեղ հասարակական գործունեություն էին ծավալում:

«Այդ օֆիսը մեզ տվել էին ինչպես իրենք են սիրում ասել՝ նախկինները՝ հարգելով  Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Արցախյան պատերազմի մասնակիցների ընտանիքներին: Մենք էլի կունենանք օֆիս, բայց իրենք այս մարդկանց աչքերի մեջ չեն կարողանալու նայել, որովհետև իրենք մեզ հետ ապրում են նույն համայնքում, ու մենք վաղ թե ուշ իրենց տեսնելու ենք»,- ասաց սևազգեստ կանանցից մեկը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ