25 12 2020

Նիկոլը երկիրը քանդում է և՛ ներսից, և՛ դրսից․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլը երկիրը քանդում է և՛ ներսից, և՛ դրսից․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլը երկիրը քանդում է և՛ ներսից, և՛ դրսից...

Ա՛յ Նիկոլ, էս ի՞նչ ես անում, ու՞ր ես տանում մեր երկիրը...

Հայրենիքն ապամոնտաժում ես տղա՜...

Հերիք չի հողերը հանձնել և հանձնում ես, հիմա էլ քո անհեռատես և կործանարար քաղաքականության հետևանքով դատախազության, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության լավագույն ու պետականասեր կադրերը հեռանում են...

Հետաքրքիր ա՝ էդ ովքերո՞վ ես փոխարինելու էդ արժեքավոր ծառայողներին՝ դանիելիոաննեսյաններո՞վ, թե՞ ջոնիբրջոնիներով...

Չնայած՝ քեզ ե՞րբ ա հետաքրքրել պետականությունն ու պետականաշինությունը...

Կարևորը դու լավ լինես, մեկ էլ քո գլխավոր խորհրդատուն...

Հասկացար՝ ում նկատի ունեմ...»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ