Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը վաղը քաշաթաղցիներին հրավիրում է հանդիպման։ Այս մասին տեղեկանում ենք Քաշաթաղի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան էջից։ «ԱՀ Քաշաթաղի շրջանից տարհանված եւ ՀՀ տեղափոխված բնակիչներին վաղը` դեկտեմբերի 23-ին, ժամը 15։30-ին, հրավիրում ենք Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 1-ին հարկի դահլիճ` ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ հանդիպման»,- ասված է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը