ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Հադրութի շրջանում ռուս խաղաղապահների աջակցությամբ հայտնաբերվել են Հայաստանի երկու անհետ կորած քաղաքացիներ, գրում է РИА Новости-ն։
«Դեկտեմբերի 21-ին անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքներ իրականացնող համատեղ խմբի ջանքերով Հադրութի շրջանում Հայաստանի երկու քաղաքացի է հայտնաբերվել, որոնց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ փոխանցվել են ԼՂ-ին»,- РИА Новости-ն մեջբերում է Կոնաշենկովին:
Վերջինս հավելել է, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ հակամարտության ընթացում անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքել: Միայն հեռախոսով 528 դիմում է ստացվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը