Aysor.am-ը գրում է․
«Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է:
Aysor.am-ի հարցին, թե ինչ գործով է Փարամազյանը ձերբակալվել և ում վարույթում է գտնվում գործը՝ Ոստիկանության և Քննչական կոմիտեի մամուլի ծառայություններից ասացին, որ ճշտում են տեղեկությունը:
Փարամազյանը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
Հիշեցնենք, որ ձերբակալված է նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը