22 12 2020

Կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին. «Կարմիր բերետավորների» հրամանատարի տեղակալ

Կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին. «Կարմիր բերետավորների» հրամանատարի տեղակալ

ՊՊԾ գնդի (կարմիր բերետններ) գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանի հայտարարություն է տարածել, որում ասված է

«Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։

Պատերազմի ժամանակ, գումարտակով երկու հերթափոխով, գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաև վատ երևույթների, կառավարման բացակայության և անկազմակերպվածության։

Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետեւել իմ օրինակին»,- նշված է հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ