Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած սգո երթին մասնակցում էր նաև վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը մի քանի կիսատ-պռատ պատասխաններ տվեց Yerevan.Today-ի թղթակցի հարցերին։ Ասաց, որ նրանք, ովքեր ասում են, որ ինքը սորոսական է, ստում են։ Վարչապետի խորհրդականը ակնհայտ դժկամությամբ էր պատասխանում մեր հարցերին, հա արագորեն հասավ իր ծառայողական ավտոմեքենային և հեռացավ։
Հիշեցնենք, որ ՎԵՏՕ շարժման «Պետության զավթումը» ֆիլմում Արայիկ Հարությունյանի անունը ևս նշված է պաշտոնյա սորոսականների ցանկում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը