Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դասախոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ, տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին, ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը հատել է գրեթե բոլոր եզրագծերը և իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ վտանգավոր և ճգնաժամային։
Համալսարանականները, բոլորին կոչ են անում, այս պայթունավտանգ պահին իրավիճակը գնահատել սթափ և որևէ կերպ անհամերաշխության ու պառակտման փորձեր չնախաձեռնել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասադուլի մասնակիցների շրջանակում կան նաև բուժաշխատողներ,ապա իրականացվել են գործընթացներ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և քաղաքացիների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։
Հավելենք նաև, որ դեկտեմբերի 12-ին բժշկական համալսարանի մի շարք աշխատակիցներ միացել էին շուրջ 300-ից ավելի բուժաշխատողների՝ ՀՀ-ից և Սփյուռքից, կոչին ստեղծված վիճակի համար պատասխանատու անձանց հրաժարականների և կառավարության ինքնակամ և անցնցում հեռացման պահաջին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը