Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին Սյունիքի մազրում էր, բայց նրա այցը սահմանափակվեց միայն Սառնակունք գյուղով և Սիսիան քաղաքով, Կապան, Գորիս և Մեղրի այցը այդպես էլ չստացվեց: Բնակիչները փակել էին ճանաճարհը: Կատարվածի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք ռեժիսոր Մհեր Մկրտչյանից: Նա, մասնավորապես, ասաց.
«Ոչ մի տարօրինակ բան այսօր Նիկոլ Փաշինյանի կյանքում տեղի չունեցավ: Նա ևս մեկ անգամ խայտառակվեց: Խոսեց նախորոք պատրաստված մարդկանց հետ, հետո հանդիպեց արժանապատվություն ունեցող հոգևորականին և հասկացավ՝ բեմադրվածի ու իրական վերաբերմունքի տարբերությունը ու ըստ պատմածների` հիստերիայի մեջ վերադարձավ Երևան»:
Հարցին՝ վաղը կայանալիք համապետական դասադուլին և գործադուլի նա կմասնակցի՞, ռեժիսորը պատասխանեց.
«Ինչ վերաբերում է վաղվա օրվան` ի՞նչ եք սպասում լսել ինձնից: Իմ դիրքորոշումը բաց է և պարզ: Ես կլինեմ հրապարակում և կանեմ ամեն ինչ, որ այս մղձավանջը ի դեմս Ն. Փաշինյանի անվերադարձ ավարտվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը