09 11 2024

Փաշինյանը և՛ դավաճան է, և՛ hnղեր է հանձնում, և՛ ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր

Փաշինյանը և՛ դավաճան է, և՛ hnղեր է հանձնում, և՛ ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր

 

Արցախյան երրորդ պատերազմի ավարտից 4 տարի անց զոհված զինծառայողների հարազատները հարգանքի տուրք են մատուցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին զոհված Հարութ Պետրոսյանի մայրն ասաց. «Մինուճար որդիս նոյեմբերի 9-ին զանգեց, ուրախ-ուրախ ասաց, որ կռիվը վերջացել է, մեկ ժամ անց լսեցինք, որ զոհվել է Բայրաթքարի հարվածից։  Արդեն չորս տարի ես էլ եմ մեռած որդուս հետ»։

Զոհված զինծառայողի մայրը վստահ է՝ «եթե Նիկոլ Փաշինյանն ուզեր, կկանգնեցներ պատերազմը». «Ինքը չի ուզել։ Պատասխանատու է 100 տոկոսվ։ Ինքը և՛ դավաճան է, և՛ հողեր է հանձնում, և՛ ուրախանում է, որ մեր երեխաները զոհվում են, որովհետև ինքն Ալիևի հետ... չգիտեմ ինչն է կապակցում»։

Նա նշեց, որ թույլ չի տա Նիկոլ Փաշինյանը մոտենա իր որդու շիրիմին։

Տիկինը չի հավատում, որ խաղաղություն կհաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Նա նշեց, որ իրենց ստիպողաբար են Արցախից հանել. «Թեև 9 ամիս շրջափակում էին, սոված-ծարավ էինք, բայց ոչ մեկս չէր ուզում դուրս գալ։ Ավտոբուսներ տրամադրեցին, բարձրախոսով հայտարարեցին՝ շուտ դուրս եկեք, թուրքերը մտել են քաղաք, գալիս են կոտորեն։ Միտումնավոր է եղել ամեն ինչ»։

Նա նաև համոզված է, որ Ստեփանակերտի մոտ բենզինի պահեստի պայթյունը նույնպես դիտավորություն էր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ