Ռուս խաղաղապահները Ղարաբաղում անվտանգության երաշխիք են դարձել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում, փոխանցում է РИА Новости -ն:
«Խաղաղապահները վտանգում են իրենց կյանքը տարածաշրջանում խաղաղ կյանքը վերականգնելու համար»,- նշել է Պուտինը:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իր հերթին, նշել է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում թույլ չեն տվել ոչ մի լուրջ միջադեպ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը