Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,– ասվում է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը