ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․
«ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները:
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյան հանդիպել են Կապանի քաղաքապետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում, մասնավորապես` Կապան քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Կապանի քաղաքային իշխանությանն իր աջակցությունն է հայտնել նոր սահմանների պաշտպանության գործում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը