Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նայում եմ հրապարակի տարբեր անկյուններում հավաքված են պետական հիմնարկների աշխատակիցներ։ Խումբ-խումբ։ Թաղապետարանի աշխատակիցները մի տեղ են, ԱԻՆ աշխատակիցները՝ մեկ այլ տեղ ու այդպես շարունակ։ Խղճուկ տեսարան է։
Հարգելի քաղաքացիներ, դուք դեռ կարող եք խուսափել այդ խայտառակությունից։ Բոլորիդ գիտենք և ճանաչում ենք։ Հենց շարք մտնեք, ցույց ենք տալու դեմքներդ ու դրանից հետո իրարից նեղանալ չլինի։
Մի մասնակցեք այդ խայտառակությանը։ Փոխարենը ժամը 15։00-ին Ազատության հրապարակ եկեք։ Արժանապատիվ քաղաքացիները հենց այդտեղ են հավաքվելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը