5-րդ ալիքի խմբագիր Տարոն Կոխլիկյանը գրում է․
«ՄԻ ՎԱԽԵՑԵՔ Տղերքը ազատության, անկախության համար են զոհվել։ Եռաբլուր սպառնալիքի տակ գնալը անարգանք է այնտեղ պառկած հերոսների հիշատակին։ Ովքեր վաղը գնալու են իրենց կամքին հակառակ, ամբողջ կյանքում ամոթով են ապրելու։
Տասնյակ փաստաբաններ արդեն հայտարարել են, որ պատրաստ են իրավական աջակցություն տալ նրանց, ում կազատեն աշխատանքից, քրեական գործ կբացեն։ Հայաստանում արդարադատությունը հիվանդացել, բայց չի մահացել։ Դատարանների վերջին ամսվա պահվածքը այդ մասին է վկայում։ Այսպես, վաղը կապիտուլյանտների հետ Եռաբլուր գնալը որևէ արդարացում որևէ մեկի համար չունի։ ՄԻ ՎԱԽԵՑԵՔ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը