Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթեւեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից:
Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է: 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին:
Երեկ կրկին համայնքային միջոցներով մրցույթ ենք հայտարարել նաեւ միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար:
Նշենք, որ քաղաքապետի խոստման համաձայն գազելներին պետք է փոխարինեին ավտոբուսները
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը