Mediaport տելեգրամյան ալիքը գրում է.
«ՀՐԱՏԱՊ. Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին
Ըստ էության, ռուս սահմանապահների և Ադրբեջանցի զինծառայողների շփման գիծը որոշել են ռուսներն ու ադրբեջանցիները՝ առանց հայկական կողմի նույնիսկ մասնակցության:
Սա վերջին մեկ ամսում Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդից գաղտնի ստորագրվող երկրորդ փաստաթուղթ է, որով զիջվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Հավելենք, որ կառավարության անդամներից մի քանիսը դեմ են եղել պայմանագրի ստորագրմանը, բայց Փաշինյանը պնդել է՝ հասկացնել տալով, որ սա է իր իշխանությունը երկարաձգելու ձևը: @Mediaport-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ-ից սակայն՝ ապարդյուն: Խնդրում ենք ԶԼՄ-ներին հարցում ուղարկել ՊՆ պահանջելով հրապարակել Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ՊՆ ներկայացուցչի միջև ստորագրված գաղտնի փաստաթղթի բովանդակությունը»:
Yerevan.Today-ը փորձում է ճշտել՝ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը