18 12 2020

Էդ դավաճան կոչվածը հրամաններ է տվել, որ մեր ջոկատները պետք է հետ վերադառնան դիրքերից. սյունեցի



Շատ կարևոր է անվտանգության խնդիրը, որի լուծման համար մեր մարզի բոլոր համայնքների ղեկավարները կազմել են ինքնապաշտպանական ջոկատներ և մեր պատական սահմանից 10-յակ կիլոմետրեր առաջ խրամատավորվել են, և դիրքերը պահելուց են եղել մինչև էսօր: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը:

«Երեկ էդ դավաճան կոչվածը հստակ հրամաններ  է հաղորդում, որով պետք է հետ վերադառնան, այսինքն այդ 10-յակ կիլոմետրերը հենց այն բուֆերային զոնան էր, որը պետք է պահեր Սյունիքի մարզի անվտանգությունը: Այսօր մենք կորցնում ենք այդ անվտանգ գոտին և հետ ենք գալիս, և ոչ մեկ չի պատճառաբանում, թե սրա վերջն իրականում ինչ է լինելու: Հիմա ամենամեծ խնդիրն այն է, որ մենք պատասխան ստանանք, թե ինչի համար է էսպես: Մենք ակցիաներ անելու ենք այնքան ժամանակ, որքան պետք լինի մեր Սյունիքի անվտանգության երաշխիքները ստանալու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ