17 12 2020

Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ կառավարել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. Գաբրելյանով

Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ կառավարել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. Գաբրելյանով

ՀՀ կառավարությունում և խորհրդարանում իմ աղբյուրների փոխանցմամբ, ըստ էության, երկիրը փորձում է ինչ-որ կերպ կառավարել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Նա միակն է Փաշինյանի շրջապատում, ով հասկանում է, որ վարչապետի հեռանալուց անմիջապես հետո բանտում կհայտնվի։ Սասուն Խաչատրյանը փորձեր է արել քննարկել ընդդիմության առաջնորդների հետ՝ իր հեռանալու պայմանները քննարկելու համար, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: Ժողովրդական զանգվածների վրդովմունքը՝ կապված իշխանությունների դավաճանության հետ այնքան մեծ է, որ ոչ ոք Փաշինայնի շրջապատից որևէ մեկի հետ հանդիպելու քայլին չի գնում»,- գրել է Գաբրելյանովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ