17 12 2020

Ամսական 100 հազար դրամ աշխատավարձով աշխատանք տեղահանված արցախցիների համար



Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստում հաստատեց վերջին պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը։

Հարցը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ խոսքը Արցախի այն քաղաքացիներին է վերաբերում, որոնք բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվողն տարածքներում:

«Միջոցառումը ենթադրում է մինչև երեք ամիս ժամկետով գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուների մոտ անցնել պրակտիկա, որի դիմաց այդ քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամի չափով: Միաժամանակ գործտուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրվի աջակցություն 34 հազար դրամի չափով: Միջոցառման շահառուները կարող են դիմել զբաղվածության գործակալություններ»,-ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ