Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայողի կանոնակարգում նոր կարգավարումներ. Մասնավորապես, եթե ռազմական գործողությունների հետևանքով է կասկածվում, որ անձը անհայտ բացակայող է, ապա ժամկետը 3 ամիս է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:
«Նաև մահացած ճանաչելու հետ կապված կրկին ռազմական գործողություններով պայմանավորված կրճատվում է մեկ տարի ժամկետով և անցումային դրույթով նշվում է, որ այն տարածվում է սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը