Արցախյան պատերազմում զոհված 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը հրապարակել է Արցախի հերոսի մոր՝ Կարին Տոնոյանի հարցազրույցն ու գրել.
«Կարդում եմ մեկնաբանությունները ու զզվանք ապրում... Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ՝ հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր և վերջ»։
Սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է 20-ամյա Մխիթար Գալեյանը։ Նա ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան է դարձել և փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը:
Մխիթարը ծնվել է 2000թ-ի օգոստոսի 17-ին քաղաք Երևանում: Ծառայության ավարտին մնացել էր երեք ամիս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը