ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել է քաղաքացիներին, ներկայացնելով առաջիկա օրերի սպասվող ծրագրերը հանրահավքների տեղն ու ժամը։ Ըստ այդմ՝ վաղը տեղի է ունենալու երթ՝ Կրկեսի հրապարակից, հինգշաբթի օրը կրկին երթ՝ Հալաբյան փողոցից, իսկ շաբաթ օրը, ժամը 15:00-ին հանրահավաք Ազատության հրապարակում, որին կհաջորդի երթ:
«Սիրելի հայրենակիցներ,
այսօր Հայաստանի փողոցներում ծավալվում է մեր արժանապատվությունը վերականգնելու իրական պայքար։ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հաղթահարելով անձնական ցավը և պարտության կսկիծը, ոտքի են կանգնել հանուն ապագայի։
ՈՒրեմն պահն է վճռականության, քանի որ հուսալքությունը կձգվի հավերժ, եթե պայքարն ուշանա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը