«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԱԾ-ից նամակ է ստացել, որով արձագանագրվում է, որ ազգային թշնամանք հարուցելու հատկանիշներով քրգործ է հարուցվել օլիգարխ Ջորջ Սորոսի շահառուի նկատմամբ։
«ԱԱԾ-ից ստացա այս հրաշալի նամակը որով արձանագրվում է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ քրեական գործ է հարուցվել կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի շահառուի նկատմամբ այն էլ այնպիսի ծանր հանցագործության հատկանիշներով, ինչպիսին Սորոսի փողերով ազգային թշնամանք հարուցելն է:
Շնորհակալ եմ ԱԱԾ արժանապատիվ սպաներին: Այս քրեական գործը հետևողականորեն հասցվելու է իր տրամաբանական ավարտին: Շուտով ԱԱԾ-ում ցուցմունք կսկսեն տալ կարկառուն սորոսականները ովքեր փողի դիմաց վաճառել են իրենց հայրենիքը»,-գրել է Մալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Նարեկ Մալյանը ԱԱԾ հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ սորոսական Սաշիկ Սուլթանյանը Սորոսի գրասենյակից գումար է ստացել, որպեսզի ազգամիջյան թշնամանք հրահրի հայերի և եզդիների միջև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը