Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը տարիներ շարունակ մեծ գումարներ է վճարել ամերիկյան հեղինակավոր և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ միջազգային անցուդարձն ու աշխարհաքաղաքական զարգացումներն իրեն հարմար կերպով լուսաբանելու և մատուցելու համար։ Այդ մասին տեղեկացնում է Fox News-ը՝ MRC Business կազակերպության հետազոտությանը հղումով։
Տեղեկության համաձայն՝ Սորոսի գումարներն ուղղվել են, այդ թվում, CNN-ին, NBC-ին, CBS-ին, Bloomberg-ին, NPR-ին, The Washington Post-ին։
Նշվում է, որ Ջորջ Սորոսն ընդհանուր առմամբ 131 միլիոն դոլար է ծախսել՝ 253 լրատվամիջոցի լրահոսը ուղղորդելու վրա։
Fox News-ը գրում է նաև, որ լրատվամիջոցներին գումարների վճարումն իրականացվել է Սորոսի կողմից ֆինանսավորվող խմբերի միջոցով։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով, հրապարակումը, նշել է, որ տեղեկությունը, ապացուցվելու դեպքում, «միջուկային պայթյուն» կդառան ԱՄՆ-ի « Ժողովրդավարության» համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը