14 12 2020

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվելու․ Փաշինյան



Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը և այդ կապակցությամբ դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ կհայտարարվի և նաև հիաշտակի երթ կկզամակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր և հիշատակի այլ միջոցառումներ։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այդ օրվա դրությամբ հնարավոր է, հավանական է մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված լինեն, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը կարծում եմ այլևս չի կարելի հետաձգել»,- ասաց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ