11 12 2020

Տավուշ ամրոցում կիրականացվեն պեղումներ. հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ գումար. ԿԳՄՍՆ

Տավուշ ամրոցում կիրականացվեն պեղումներ. հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ գումար. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից ԳԱԱ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ գումար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Տավուշ ամրոցի տարածքում ամռանը կատարված դիտարկումը ցույց է տվել, որ պահպանվել են հետեւյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, նրա հյուսիսարեւելյան լանջին պահպանված եկեղեցի

Այդ միջոցները նախատեսված են Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ կատարելու համար: Աշխատանքներն իրականացվելու են «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից, պեղման աշխատանքներում կներգրավվի նաեւ տեղի բնակչությունը։

Տավուշ ամրոցի տարածքում ամռանը կատարված դիտարկումը ցույց է տվել, որ պահպանվել են հետեւյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, նրա հյուսիսարեւելյան լանջին պահպանված եկեղեցի, ամրոցի հարավարեւմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին եւ մուտքի հատվածներում, ինչպես նաեւ եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

Ծրագրի նպատակն է որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը` պարզելու համար ամրոցի հյուսիսային եւ արեւելյան լանջերի հնարավոր կառուցապատման առկայությունը, մշակութային շերտերը եւ եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը: Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաեւ հնագիտական զբոսաշրջությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ