11 12 2020

Անհնազանդության ակցիայի պատճառով մետրոն շարունակում է պարալիզացված մնալ



Առավոտյան ժամը 09։00-ից մետրոն շարունակում է պարալիզացված մնալ։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները թույլ չեն տալիս, որ գնացքները շարժվեն։

Հիշեցնենք, որ Մետրոպոլիտենը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ գործընկերներ, քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ