10 12 2020

Անկանոն կռիվ է սկսվել, ով հասցրել է, փրկվել է, ով չէ՝ կա՛մ գերի է ընկել, կա՛մ փախել է. Արսեն Աբգարյան



Ես մինչև վերջին պահը եղել եմ իմ զինվորականների հետ, իրենց հետ միասին էդ նույն տարածքում են եղել շրջափակման մեջ, երկու օր հետո 22 զինծառայողի հետ կարողացել են փրկվել ու դուրս գալ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էջմիածնի զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանը՝ անդրադառնալով անհետ կորածների հարազատների մեղադրանքներին, որ ինքը մարտի ժամանակ թողել է ջոկատը:

«Հանկարծակի ենք թշնամու հետ մարտի բռնվել, ով հասցրել է, փրկվել է, ով չէ՝ կամ գերի է ընկել, կամ փախել է, որովհետև շրջափակման մեջ անկանոն կռիվ է սկսվել: Թշնամու կողմից հրապարակված տեսանյուտթերից գիտենք, որ գերիներ կան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ