10 12 2020

Էմոցիոնալ մի խոսեք. ոստիկանը՝ քաղաքացուն

Էմոցիոնալ մի խոսեք. ոստիկանը՝ քաղաքացուն

Կառավարության շենքի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Քաղաքացիները պահանջում են նաև իրենց թողնել կառավարության շենք, որպեսզի կարողանան հանդիպել վարչապետ Փաշինյանին և իրենց հարցերն անձամբ ուղղել նրան:

«Բոլորին կարելի է, մեզ՝ չէ՞: Այսինքն ով վարչապետի հետ համաձայն չէ, վատ քաղաքացի է: Այստեղ իսկական կռված տղերք են, ովքեր հարցեր ունեն վարչապետին, այստեղ մարդիկ չեն, ովքեր Փաշինյանի համակիրների պես Քարվաճառն ու Ջաբրայիլը խառնում են իրար»:

Ի պատասխան քաղաքացիների, ոստիկաններից մեկը հորդորեց դիմել ընդունարան և ասաց, որ ով անցագիր չունի, չի կարող ներս մտնել. «Էմոցիաներով ինձ հետ մի՛ խոսեք: Ես ձեզ ասացի, որ ձեր գործողություններով չտանեք ոստիկանների հետ բախման»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ