Ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկեցին և ոտքը ջարդեցին Մյասնիկյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ։
Ի նշան բողոքի ցուցարարները փակել էին Մյասնիկյան պողոտան, վարորդներից մեկը մեքենան վարեց ուղիղ ցուցարարի վրա և երիտասարդին վրաերթի ենթարկելուց հետո անգամ չկանգնեց։ Տուժած ցուցարարին հիվանդանոց տեղափոխեցին մեկ այլ ավտոմեքենայով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը