08 12 2020

Ծիծաղելի է, որ պատերազմում տանուլ տված իշխանությունը նստած է իր աթոռին․ կինոռեժիսոր



Թալանում են նրան, ով համաձայն է թալանվել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի մտավորականությների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ նշեց կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը:

Սամվել Թադևոսյանը նկատեց՝ «Արդյոք մենք բավարար չափով սիրեցինք Արցախը: Ոչ: Մենք Արցախին նայեցինք որպես մի մեծ կճուճ, որտեղ ոսկի կա. ով որքան պաշտոն ուներ, ով ինչքան հիդրոկայան ստեղծեց, ով ինչքան հյուրանոց ստեղծեց: Արցախում 15 հանք կա, որոնք շահագործվում են, որոնք խայտառակ հարստություն են դուրս բերում: Դրանցից մեկը ռուսներինն է: 35 հիդրոկայան կար, որևէ կտրված ոտքով զինվոր օգնություն ստացե՞լ է այդ կայանների շահույթից: Մենք ոնց կարողացանք, մսխեցինք Արցախը»,-հայտարարեց ռեժիսորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ