Ավշարի համայնքապետարանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և կոչ անում երկրի բոլոր համայնքապետարաններին՝ միանալ այդ պահանջին:
Համայնքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ ասվում է.
«Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ, պահանջում է դավաճան վարչապետի հրաժարականը, ուղերձ է հղում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին՝ հանդես գալ նման պահանջով և ակտիվորեն մասնակցել դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը