03 12 2020

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ Համապատասխան նախագիծը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Հիմնական զեկուցողը` ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, հայտնել է, որ 2017 թ․ հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, սակայն նոր մատակարարի հետ պայմանագիր կնքված չէ, հետևաբար՝ հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա մինչև նոր մատակարար ընկերության հետ պայմանագրի կնքումը և համակարգի լիարժեք գործարկումն անխափան կերպով ապահովել քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթի տրամադրման գործընթացը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ