Բագրատ Եսայանն իր ֆեսյբուքյան էջում գրել է.
«ԶԼՄ ներկայացուցիչներին
Սիրելի գործընկերներ, երեկ ԱԱԾ հաղորդագրության մեջ զետեղված էր իմ լուսանկարը և ես ներկայացվել էի որպես նոյեմբերի 9-10 գիշերը ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչներից և մասնակիցներից մեկը։ Ավելին, փորձ է արվել այս դեպքերը կապել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, այն ներկայացնելով որպես պետական հեղաշրջման փորձ։
Այսօր, ժամը 16:00-ին ներկայանալու եմ ԱԱԾ, պահանջելով կամ ներկայացնել համապատասխան հիմնավորումներ, կամ հերքում տարածել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը