02 12 2020

Հոգեբույժներին երկու օր բավարար կլինի, որ Փաշինյանի հոգեկանի մասով եզրակացություն տան. Տիգրան Աթանեսյան

Հոգեբույժներին երկու օր բավարար կլինի, որ Փաշինյանի հոգեկանի մասով եզրակացություն տան. Տիգրան Աթանեսյան

Yerevan.Today-ի տաղավարում  Նիկոլ Փաշինյանի շահերը  ոչ վաղ անցյալում պաշտպանած փաստաբան Տիգրան Աթանեսյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հոգեկան վիճակի շուրջ շահարկումներին: Նա, մասնավորապես ասաց.

«Ես եղել եմ այս անձնավորության պաշտպանը 2009 թվականին ընդամենը երեք ամիս, նախաքննության ընթացքում, դատարանում ես նրան չեմ ներկայացրել, և այդ ժամանակ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին բանավոր առաջարկել եմ Նիկոլ Փաշինյանի վերաբեյալ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն, դա կատակ չի եղել, սարկազմ չի եղել: Պատճառը եղել է նրա տարօրինակ վարքը, տրամադրության վարյրկյանական փոփոխությունը, հիստերիկանալը, օրինակ քննիչներից մեկը շատ ապահովված ընտանիքից էր, ուներ «Վերտու» հեռախոս, իրեն կարող էր թույլ տալ մի տաս հատ «Վերտու» հեռախոս ունենալ, հենց տեսավ այդ հեռախոսը ընկավ հիստերիկայի մեջ, սկսեց գոռգռալ, թե սա պրովակացիա է, երևի ինքը չուներ, դրա համար գրգռվեց: Մեր շփումների մեջ ես զգում էի, որ նորմալ մարդու հետ չես շփվում, չես կարող կանխատեսել ռեակցիաները, մեր հարաբերությունները չստացվեցին որևէ կերպ, ես Վահագին ասացի, որ ճիշտ կլինի դատահոգեբուժականի ենթարկել, դե եթե իր պաշտպանն է, ինքը և կինը չէին համաձայնի, որ ես առաջարկեի, այդքանով մեր համագործակցությունը ավարտվեց:

Հետագայում իմացա, ես հիմա չեմ նշի, թե ումից, որովհետև այդ անձի թույլտվությունը չունեմ, բայց կարող եմ ինֆորմացիան ասել, որ հենց այդ ընթացքում անվտանգության կողմից նախաքննությանը ներկայացվել են փաստաթղթեր, որ Փաշինյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Եվ բնական է, որ նման փաստաթղթրի պայմաններում պարտադիր է դատահոգեբուժական փորձաքննությունը, բայց այն ժամանակվա իշխանությունը, չգիտեմ ինչ մակարդակով որոշեցին չգնալ 70-ականների դիսիդենտի ճանապարհով, և այդ թեման մոռացվեց: Եվ շատ վատ է, որ մոռացվեց: Ես չեմ կարող ասել, ով է նման որոշում կայացրել, բայց դա շատ հեշտ է հերքել, ընդամենը կանչել հեղինակավոր օտարերկրյա հոգեբույժներին, մեկ-երկու օրը նրանց բավարար կլինի, որ գան եզրակացության»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ