30 11 2020

ԿԳՄՍ նախկին նախարարը գործել է թայֆայաբազության բոլոր կանոններով. ՇՊՀ Ուսխորհուրդ

ԿԳՄՍ նախկին նախարարը գործել է թայֆայաբազության բոլոր կանոններով. ՇՊՀ Ուսխորհուրդ

Տխրահռչակ Արայիկ Հարությունյանը չի հաստատել ՇՊՀ իրական ուսխորհրդի կանոնադրությունը, որը դրված է եղել նրա սեղանին դեռևս սեպտեմբերի 15-ից և մինչև հիմա չի պատասխանել, թե ինչու դեռ հաստատված չէ, նշված է ՇՊՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջում։

«Մեր երկրի համար այս ծանր օրերին, երբ կանգնած ենք հայրենիքի կորստի առջև, ՀՀ ԿԳՄՍ արդեն նախկին և տխրահռչակ նախարարը հերթական անօրինական որոշումն է կայացրել՝ սորոսական Ռեստարտ նախաձեռնության ճյուղ հանդիսացող` Նոր Ուսանողական խորհուրդ խմբավորման կանոնադրությունը հաստատելով որպես ՇՊՀ ուսանողական խորհուրդի կանոնադրություն։

Պետք է նշել, որ ՇՊՀ ուսանողական խորհուրդը գործել է միշտ և գործում է այսօր։ Տխրահռչակ Արայիկ Հարությունյանը չի հաստատել ՇՊՀ իրական ուսխորհրդի կանոնադրությունը, որը դրված է եղել նրա սեղանին դեռևս սեպտեմբերի 15-ից և մինչև հիմա չի պատասխանել թե ինչու դեռ հաստատված չէ։

ԿԳՄՍ նախկին նախարարը գործել է թայֆայաբազության բոլոր կանոններով՝ հաստատելով սորոսական երիտթևի կանոնադրությունը։
ՇՊՀ Նոր ուսանողական խորհուրդ կոչվող ինքնահռչակ խումբն արել է հայտարարություն, որում նշվում, որ ՇՊՀ-ում երկար տարիներ գոյություն ունեցող Ուսանողական խորհուրդը դադարեցնում է իր լիազորությունները։ Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և իրենց կանոնադրությունը հաստատելու հիմքերը պարզ չեն։

ԿԳՄՍ նախարարը նաև չի պատասխանել ՇՊՀ ՈւԽ-ի նամակին, որում հաստատման ենք ուղարկել մեր կանոնադրությունը։ Սույն թվականի նոյեմբերի 26-ին ՇՊՀ ՈւԽ-ն նամակ է ուղղել ԿԳՄՍ նախարարին, պահանջելով պարզաբանումներ վերոնշյալ հայտարարության վերաբերյալ, որը, սակայն, նույնպես մնացել է անպատասխան։ ՇՊՀ ՈւԽ-ն դատապարտում է ԿԳՄՍ հակաօրինական պահվածքը ուսանողական խնդիրների վերաբերությամբ, ինչպես նաև դատապարտում է բուհ-ի ղեկավարության անգործությունը, որը հանցավոր բնույթ ունի։

Մենք Շիրակի պետական համալսարանի ուսխորհուրդը չենք թողնի, որ սորոսական թևի ներկայացուցիչները անօրինական կերպով զբաղվեն ուսանողական կյանքի կազմակերպմամաբ և բուհ-ի կառավարմամբ, մենք դիմելու ենք դատարան որպեսզի կասեցվի այս խայտառակ որոշումը և դիմելու ենք պատկան մարմիններին որպեսզի բարձրացվի այս հարցը հանրային տիրույթում», - նշված է ՇՊՀ ուսխորհրդի գրառման մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Կրթական 02 09 2024

Առաջին դասարանցիների հայտերի ընդունման հետ կապված խաբեություն է տարածվում․ ԿԳՄՍ

hayt.emis.am էլեկտրոնային համակարգը գործում է բնականոն, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա. հայտագրված բոլոր երեխաների տվյալները հստակ երևում են

Orphus համակարգ