Ամեն նոր եկող դնում ամբողջը քանդում է և փորձում է նոր տուն կառուցել, այդպես չի կարելի, այդպես չի լինում և երբևէ չի էլ եղել: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Դավիթ Հակոբյանը, ով եկել էր մասնակցելու մտավորականների ակցիային:
«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները, ատում եմ բոլոր հեղափոխությունները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ Դոստոևսկին երիցս ճիշտ էր, երբ ասում էր, որ անիսմատ է նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արցունք:
Այսօր մեզնից շատերը զզվում են մեր ինքնությունից, ասում են՝ այս ինչ պարեր եք պարում, ոնց որ քռչոտ ու գոմոտ լինեն... իմ պարը դա է, այ քեզ բան, բա ո՞ւմ պարը պարենք: Այ, մենք սկսեցինք ուրիշի պարը պարել, ընդօրինակեցինք մեկին ու մյուսին՝ մոռանալով, թե մենք ով ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը