28 11 2020

Իշխանությունը փորձում է զինծառայողների հարազատներին տրամադրել լրատվամիջոցների դեմ․ Հարություն Հարությունյան



Ռազմագերիներ և կորած երեխաների ծնողների հետ հանդիպման ժամանակ լրատվամիջոցները չեն մասնակցել և հարազատներին ստորաբար խաբել են՝ ասելով, որ եթե լրատվամիջոցները մասնակցեն՝ ձեր երեխաների համար վատ կլինի մյուս կողմում։ Սա միտումնավոր ասված խոսք է, որ լրատվամիջոցների դեմ ծնողներին հանեն։ Այս մասին կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Խմբագիրներն այսօր այցելել են կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին և մյուս քաղաքացիներին։

Հարությունյանի խոսքով այս իշխանույան ներկայացուցիչները չեն գնում այնպիսի հեռուտսաալիքներ, որտեղ հարցերը նախապես չգիտեն․ «Նրանք պատրսատ չեն դիսկուրսի, հարցազրույցի։ Նրանց ամեն ինչ տրվել է օդից և նրանք վայելում են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ